Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հռոմյան հանդիպման կուլուարներում

Հռոմյան հանդիպման կուլուարներում
25.06.2012 | 13:41

Հռոմի հանդիպման նախօրեին «Գարդիան» թերթի հետ հարցազրույցում Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին ասել էր, որ եթե ղեկավարները համաձայնության չգան, եվրագոտում կործանարար հետևանքներ կլինեն: Իտալիայի վարչապետը պնդում էր, որ առանց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աջակցության հնարավոր չէ եվրոյի շուրջ համաձայնության գալ: ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդը եվրոպացի ղեկավարներին փոխզիջման էր կոչում: Նա աջակցում է եվրաբոնդերի թողարկման գաղափարին և առաջարկում է ֆինանսական օգնությունը տրամադրել անմիջապես բանկերին, ոչ թե կառավարություններին: Լագարդը կարծում է, որ եվրաբոնդերին դեմ Անգելա Մերկելը պետք է զիջումների գնա: Եվրագոտու ճգնաժամին անդրադառնալով` բրիտանական «New Statesman»-ը Մերկելին անվանել էր համաշխարհային կայունության ու բարեկեցության համար ամենավտանգավոր քաղաքական գործիչը Եվրոպայում, համենայն դեպս, ավելի վտանգավոր, քան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Դիտվել է՝ 3172

Մեկնաբանություններ